Ընկերություն |
![]() |
ՎԱՆ 777
Գործարանը արտադրում է ,,Տուշպա,, ապրանքանիշով սպիտակ գինիներ խաղողի ,,Մուսկաթ,, տեսակից, կարմիր գինի` տեղական ,,Հաղթանակ,, և ,,Կարմրահյութ,, տեսակներից: Արտադրում է նաև ,,Արնակ,,, ,,Արնի,,, և ,,Հայրեն,, կոնյակները: Արտադրության ժամանակ նորագույն տեխնոլոգիաների հետ համադրվում են նաև հայ գինեգործության հին ավանդույթները: Գործարանի արտադրած կոնյակներն արտահանվում են Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա:
ՏԱՎԻՆԿՈ
Այսօր ,,Տավինկո,, գործարանը հնարավորություն ունի կոնյակի արտադրման համար օրական մթերել 3000 տոննա խաղող: Գործարանի 200 տակառներից յուրաքանչյուրում 2000թ-ից պահպանվում է 350-400լիտր կոնյակի սպիրտ:
Գործարանը արտադրում է ,,Ամարաս,,, ,,Անմար, ,, Անբեկ,,, ,,Հայկական դինաստիա,,,Մարե, ,,Կարոտ,, կոնյակները և ,,Արեգ,,, ,,Դրախտի դուռ,,, ,,Կարոտ,,, ,,Մարե,, գինիները: |