ՀՈՒՆԻՍԻ 1 Печать

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաներիպաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաներիպաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանությանօր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը: Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգայինօր 1950-ին. ինչո՞ւ հենց հունիսի մեկը` հայտնի չէ։Տափերական համայնքում հունիսի 1-ը տոնի վերածվեց, հնարավորինս ամեն ինչ արվել էր երեխաներին հաճելի ժամանց պարգևելու համար: