Գյուղատնտեսական Զարգացման Հիմնադրամ
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» Ծրագրի
Արժեշղթաների Զարգացման Բաղադրիչի մրցույթ
«Գյուղատնտեսական Զարգացման Հիմնադրամ»-ի կողմից իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» Երկրորդ Ծրագիրը, որի բաղադրիչներից է «Արժեշղթաների զարգացումը» (ԱՇԶ): Արժեշղթաների զարգացմանն ուղղված ենթածրագրերը իրականացվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ենթածրագրերի ընտրությունը կատարվում է մրցույթային կարգով՝ համաձայն գործող ընթացակարգի:
ԱՇԶ բաղադրիչի հիմնական նպատակն է` աջակցություն ցուցաբերել կաթի, մսի (ձուկ, թռչուն), մրգի, բանջարեղենի, մեղրի, բարձրարժեք հատապտղի, ինչպես նաև կերարտադրության ոլորտների արտադրողներին, վերամշակողներին և արժեշղթայի այլ մասնակիցներին արտադրանքի որակական ցուցանիշների, ներքին շուկայի պահանջարկի, սննդամթերքի անվտանգության պահանջների բարելավման, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքի արտահանման ծավալների ավելացման հարցերում:
Բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է նպատակային ֆինանսական օժանդակություն տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան և պատշաճ ձևով գրանցված գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, արտադրական, սպառողական և գյուղատնտեսական կոոպերատիվներին, գյուղատնտեսական մթերքի վերամշակման ձեռնարկություններին (բացառությամբ հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների), որոնք ներգրավված են ընտրված արժեշղթաների մեջ և բավարարում են ծրագրի համապատասխանության և ընտրության չափանիշներին:
Շահագրգիռ հավակնորդները (դիմորդները) իրենց կողմից պատրաստված Հայտ-Դիմումները և պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն «Գյուղատնտեսական Զարգացման Հիմնադրամ»-ի ԱՇԶ քարտուղարություն (375014 ՀՀ ք.Երևան Ադոնց 6/1,54) մինչև 14.02.2018 թ, ժամը 18:00:
ԱՇԶ Բաղադրիչի գործունեության և հայտերի պատրաստման կանոնակարգերին մանրամասն ծանոթացնելու նպատակով «Գյուղատնտեսական Զարգացման Հիմնադրամ»-ի ԱՇԶ քարտուղարության աշխատակազմը պոտենցիալ հավակնորդների համար կկազմակերպի աշխատաժողով՝ կաթի, մսի (ձուկ, թռչուն), մրգի, բանջարեղենի, մեղրի, բարձրարժեք հատապտղի, ինչպես նաև կերարտադրության ոլորտների արտադրողների, վերամշակողների և արժեշղթայի այլ մասնակիցների համար 12.02.2018թ ժամը 13:00
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Արգիշտիի փող.7 շենք
«Մոսկովյան մշակութագործարարական կենտրոն «Դոմ Մոսկվի» Երևանում»:
Փաստաղթղերի ներկայացման վերաբերյալ տեղեկություններ.
Հայտ-Դիմումների պաշտոնական ձևանմուշների լրացման հետ կապված այլ անհրաժեշտ տեղեկություններ կարող եք անվճար ստանալ «Գյուղատնտեսական Զարգացման Հիմնադրամ»-ից:
Հասցե` - 375014 ՀՀ, ք.Երևան, Ադոնց 6/1, 54
Էլեկտրոնային փոստ` -
Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript
Հեռախոս` - (+374 12), 551515, 551516, 551513
|