ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Տափերականում նորակոչիկներին ճանապարհեցին բանակ PDF Տպել Էլ.փոստ

Այսօր Տափերական համայնքից ութ նորակոչիկներ մեկնեցին պաշտպանելու  հայրենիքը: Տափերականի համայնքապետը, բնակիչները, նորակոչիկների ծնողներն ու հարազաները հավաքվել էին ճանապարհելու մեր զինվորներին: Ուրախ տրամադրությունն ու ոգևորությունը դրական լիցքեր  փոխանցեց նորակոչիկներին: Ապրիլյան քառօրյա պատերազմը շատ բան փոխեց մեր կյանքում, այն կրկին  արժևորեց հայրենիքն ու հայրենի  սահմաններն ամուր պահելու գիտակցումը, նորից արթնացրեց հայի ոգին: Ամառային զորակոչի տղաները  գնում են փոխարինելու ապրիլյան պատերազմ տեսած և արիաբար մարտնչած մեր զինվորներին:  Միհրան Մանասերյանը զինակոչիկներին մաղթեց ամուր կամք,  փորձություններին դիմակայելու կարողություն, իսկ մայրերին համբերություն:

Տղանե'ր, մենք հպարտ ենք ձեզնով, ձեզ անփորձանք ու խաղաղ ծառայություն: