ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Միջոցառում նվիրված Հայաստանի Առաջին հանրապետությանը PDF Печать E-mail

Մայիսի 28-ին Տափերականի մշակույթի տանը տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան:

 

Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնունդ է առել 1918 թվականի մայիսի 28-ին՝ Մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից եւ Ղարաքիլիսայից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում եւ գոյատեւեց մինչեւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։ Չնայած կարճ կյանքին՝ Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում։Հայ ժողովրիդի համար Մայիսի 28-ը նոր կյանքի սկիզբ է: Ցեղասպանություն տեսած ժողովուրդը 1918 թվականին կարողացավ ինքնակազմակերպվել եւ  ստեղծել պետություն: Դրանով հանդերձ՝ հայ ժողովուրդը վաստակեց աշխարհում ապրելու իր իրավունքը:

Միջոցառումն իր մեջ ներառում էր ֆոտոցուցահանդես <<Հայրենիքը սկսվում է մեր գյուղից>> խորագրով և համերգային ծրագիր <<Տիգրանակերտ>> պարային համույթի և մի քանի փոքրիկ երգիչների մասնակցությամբ: