ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Մահ իմացյալ անմահություն է... PDF Տպել Էլ.փոստ

2016թվականի ապրիլի 10-ին անմահության ճանապարհն ընտրեց

տափերականցի Ռոբերտը: Գնաց դառնալու հավերժի ճամփորդ, իր կյանքը նվիրեց մեր սուրբ հայրենիքին, արյունը խառնեց մայր հողին, որից ծնվել, սնվել ու հասակ էր առել: Երիտասարդ Ռոբերտը նոր էր ընտանիք կազմել, նոր էր գրկել իր առաջնեկին, դեռ չէր հասցրել ուրախանալ իր մանկիկի թոթովախոս լեզվի առաջին բառերով, բայց հայրենիքի կանչով մեկնեց պաշտպանելու Հայաստան աշխարհի սահմանները: Հենց Ռոբերտին էր վիճակված դառնալու մեր հնադարյան հայրենիքի, իր սրբազան հողի համար մշտական կռիվ տվող հայ ազգի նորօրյա հերոսը: Զոհվեց  նենգ գնդակից ու իր կյանքը դարձրեց նվիրումի օրինակ  բոլոր մանուկների համար, որ դեռ ծնվելու են հայոց աշխարհում ու անառիկ են պահելու մեր ամրակուռ դարպասները: Զոհվեց, որ ապացուցի անպարտ է հայը, որ հարատևի հայ ազգը: Ընդհատվեց ևս մի երիտասարդի երկրային կյանք, բայց նրա հոգին հաստատ հանգիստ է, որ իր հերոսական գործը կիսատ չի մնա…