ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Ոչ ստերոիդային ցավազրկողները ավելի հավանական են դարձնում կաթվածը PDF Տպել Էլ.փոստ

Տարածված ցավազրկողները ` իբուպրոֆենն ու նապրոկսենը, ավելի հավանական են դարձնում կաթվածն ու ինսուլտը:

Այս մասին է հայտնում ամերիկյան Food and Drug Administration-ը: Մասնագետները խորհուրդ են տալիս մարդկանց զգուշությամբ օգտագործել ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցները՝ հատկապես եթե նախկինում արդեն սրտի նոպա եղել է: Վերջին տվյալների համաձայն՝ կաթվածների ու ինսուլտների հավանականությունն աճում է այս միջոցների, նույնիսկ կարճատեւ օգտագործումից հետո: Ավելի մեծ են ռիսկերը բարձր զարկերակային ճնշում ու սրտի խնդիրներ ունեցող մարդկանց մոտ: Սակաjն կաթվածի ու ինսուլտի հետ կարող են բախվել նույնիսկ առողջ սիրտ ունեցող մարդիկ: Նախկինում ասվում էր, որ այս դեղերը ԿԱՐՈՂ ԵՆ կաթվածների ու ինսուլտների պատճառ դառնալ: Այժմ էլ պնդում են, որ դրանք իսկապես ավելի հավանական են դարձնում կաթվածն ու ինսուլտը: Դրանք ոչ միայն իբուպրոֆենի կամ նապրոկսենի նման դեղեր են, այլ նաեւ մրսածության դեմ մի շարք դեղամիջոցներ: Ի դեպ, հետաքրքիր է, որ ասպիրինը, չնայած նրան, որ ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոց է, կաթվածի ու ինսուլտի հավանականության վրա չի ազդում: FDA մասնագետները խորհուրդ են տալիս անպայման ծանոթանալ դեղերի բացատրության հետ ու պարզել, պարունակում են դրանք ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ թե ոչ: Մոտ ապագայում FDA-ն կպահանջի, որ դեղարտադրողները թարմացնեն ոչ ստերոիդային դեղամիջոցների հակացուցումների ու կողմանկի ազդեցության ցանկը՝ անկախ այն հանգամանքից, դրանք ազատ են տրամադրվում թե վաչառվում են դեղատներում: