ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Բնության գրկում զբոսանքների ազդեցությունը PDF Տպել Էլ.փոստ

Բնության գրկում զբոսանքները ոչ միայն հաճելի են, այլև օգտակար առողջության համար, հայտնում են Stanford University-ի գիտնականները:

Ինչպես ցույց տվեց հետազոտությունը, այդպիսի զբոսանքների ընթացքում մարդիկ սկսում են ավելի քիչ մտածել, ինչը նպաստում է դեպրեսիայի ու մենթալ այլ խնդիրների կասեցմանը: Միևնույն ժամանակ, գիտնականների խոսքով, մարդիկ հաճախ են մտածում իրենց կյանքի մասին, և այդ մտքերը հիմնականում բացասական են՝ նույնիսկ այն մարդկանց դեպքում, որոնք որոշակի իշխանություն ունեն: Այսպիսի մտածելակերպը բացասաբար է անդրադառնում մարդու գործառույթների, խնդիրներ լուծելու նրա ունակությունների վրա, ինչը կարող է բացասաբար ազդել նաև կյանքի վրա: Հետազոտության շրջանակներում 387 տղամարդ ու կին հարցաթերթիկներ են լրացրել այն մասին, թե ինչքան հաճախ են ընկնում մտածմունքների մեջ: Այնուհետև գիտնականները սկանավորել են նրանց ուղեղը, որպեսզի գնահատեն դրա ակտիվությունը այդպիսի մտածմունքների ընթացքում: Իսկ այնուհետև կամավորներին ուղարկել 90 րոպեանոց զբոսանքի կամ բնության գրկում, կամ քաղաքում: Պարզվեց, որ այն մարդիկ, որոնք զբոսնում էին բնության գրկում, ավելի հազվադեպ էին մտածում որևէ բանի մասին, իսկ ուղեղի հետագա սկանավորումը ցույց տվեց, որ դրա այն հատվածները, որոնք պատասխանատու են մտածելու համար, պակաս ակտիվ են դարձել: