ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Արևից ստացված այրվածքներ PDF Печать E-mail

Արեւից այրվածքներ կարելի է ստանալ տարվա ցանկացած եղանակին, սակայն այս խնդիրը ավելի արդիական է, իհարկե,

ամռանը: Ի՞նչ անել, եթե այրվածք եք ստացել: Առաջին հերթին անհրաժեշտ է, մասնագետի խոսքով, թույլ չտալ, որ օրգանիզմը ջրազրկվի: Դրա համար պետք է հնարավորինս շատ ջուր խմել: Շատ կարևոր է նաև սառեցնել այրվածքի տեղը՝ պահելով այն սառը ջրի տակ: Տուժածին հով տեղ է պետք տեղափոխել, փաթաթել խոնավ որևէ կտորով: Պետք է նաև հետևել նրա զարկերակային ճնշմանը: Եթե այրվածքների ոտքերի վրա են, ցանկալի է նրան վերև բարձրացնել, որպեսզի այտուցում չլինի: Իսկ եթե տուժածն իրեն վատ է զգում կամ եթե այրվածքի մակերեսը շատ մեծ է, պետք է անհապաղ դիմել բժշկի՝ տեղի պոլիկլինիկա կամ այրվածքների մասնագիտական կենտրոն: Որոշ դեպքերում այրվածք ստացածները ստացիոնար բուժման կարիք ունեն, որոշ դեպքերում էլ՝ նրանց դեղեր են նշանակում, խորհուրդներ տալիս ու տուն ուղարկում: Շատ մարդիկ, հետևելով ժողովրդական բժշկության խորհուրդներին, մածուն են քսում այրվածքի վրա: Դա իմաստ չունի, կարծում է մասնագետը: Մածունը ընդամենը սառեցնում այրվածք, սակայն նույն այդ էֆեկտը հասանելի է նաեւ հասարակ ջրի միջոցով: Ինչ վերաբերվում է տարբեր յուղերին, որոնք մարդիկ եւս երբեմն քսում են այրվածքների վրա, դրանք ոչնչով չեն օգնի, քանի որ ոչ մի կերպ չեն նպաստում վերքի ապաքինմանը: