ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Ծովամթերք. արդյո՞ք այն կարող է վնասակար լինել առողջության համար PDF Печать E-mail

Ափամերձ ջրային տնտեսություններից կարելի է մեծ քանակությամբ թարմ եւ համեղ ձկնատեսակներ ձեռք բերել: Իսկ մենք կարող ենք արդյո՞ք վստահ լինել, որ այդ ձուկն անվտանգ է առողջության համար:

Ամբողջ տարվա ընթացքում Նորվեգիայում ծովի սառը ջուրը պահպանում է իր մաքրությունը, ինչը կատարյալ միջավայր է սաղմոնի աճեցման համար: Առաջիկայում նախատեսվում է ավելացնել արտադրությունը հինգ անգամ:

Կուլտիվացիոն ընկերության տնօրեն Ռեյներ վան Բիգելարը նշում է. «աշխարհի բազմաթիվ վայրերում ջուրն աղտոտված է՝ պլաստիկե թափոններով եւ քիմիական նյութերով: Այդ շրջաններում բազմացող ձկներն իրենց օրգանիզմում կուտակում են վնասակար քիմիական նյութեր, եւ դրանք այնուհետ հայտնվում են մեր սեղանին` դառնալով պոտենցիալ սպառնալիք մարդու առողջության համար»:

Եվրոպական հետազոտական ծրագիրն ուղիներ է փնտրում դրա դեմ պայքարելու համար: Այստեղ, ձկնաբուծական տնտեսությունից ոչ հեռու գտնվում է արագ աճող ջրիմուռների փորձարարական ֆերմա:

Ըստ գիտնականների, ջրիմուռներն ունեն ջուրը որոշ մետաղներից մաքրելու հիանալի հատկություններ: «Ջրիմուռները բնական զտիչներ են: Դրանք ջրից կլանում են ինչպես օրգանական, այնպես էլ անօրգանական քիմիական նյութերը: Ֆերմայում ծովային ջրիմուռներն աճեցնում են ֆոսֆատների եւ նիտրատների հիման վրա»,- բացատրում է Ռեյներ վան Բիգելարը:

Կլիմայի փոփոխությունը եւս կարող է վատթարացնել իրավիճակը: Արեւադարձային շրջաններին բնորոշ որոշ տոքսիններ սկսել են հայտնվել նաեւ Եվրոպայում: Գիտնականներն օգտագործում են թանկարժեք սարքավորումներ, որոնք անհասանելի են փոքր ձեռնարկություններին: Բացի այդ, նրանք մշակում են էժան կենսաթեստերներ, որոնք շուտով բոլորին թույլ կտան ստուգել, թե որքանով է անվտանգ ծովամթերքը: