ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ PDF Տպել Էլ.փոստ

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Յուրաքանչյուր նորմալ հայի եթե ասեն, որ այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է, կժպտա, որը կնշանակի` «լավ ա ասեցիք, էրեխեն անպաշտպան էր մնալու»: Ժամանակին ՄԱԿ-ը խորհուրդ տվեց, որ այս օրը իրականացվի երեխաների բարեկեցությանն ուղղված գործունեություն: Բարեկեցությանն ուղղված այդ գործունեության տակ մենք հասկանում ենք ընդամենը պաղպաղակի եւ շոկոլադի չափաբաժինների կրկնապատկում, ինչը վնաս է: Իսկ զբոսայգիներն ու կարուսելները ամեն օր էլ լիքն են երեխաներով: Այսինքն, հայի համար այս միջազգային օրը էության մեջ անհեթեթություն է, որովհետեւ հայ երեխան ամեն օր ու միշտ է ուշադրության կենտրոնում, որովհետեւ մեր ազգային մտածողության մեջ, ինչպես ասում են, ամեն ինչ մի կողմ է, երեխան` մի կողմ: Հայ մարդու ամբողջ կյանքն է երեխաների բարեկեցությանն ուղղված գործունեություն: Եվ այս առումով, բոլոր ընտանիքների գլխավոր դերակատարներն են նրանք, մանավանդ երբ դեռ փոքր են»: