ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

ՀԱՄԵՐԳ ՏԱՓԵՐԱԿԱՆՈՒՄ PDF Печать E-mail

Հոկտեմբերի 13-ին Տափերականի Մշակույթի տան նախասրահում տեղի ունեցավ  ,,Արարատ,, համույթի համերգը` (գեղարվեստական ղեկավար` Ավետիս Մուրադյան): Համերգին ներկա էին Արարատի փոխմարզպետ Սամվել Մինասյանը, Տափերականի գյուղապետ Միհրան Մանասերյանը, մարզպետարանի, գյուղապետարանի աշխատակիցներ, հրավիրյալ տափերականցիներ:

Anahit GrigorianՇուրջ երկու ժամ շարունակ նախասրահում թևածում էին գուսանական երգարվեստի հնչյունները: Գուսաններ Սայաթ-Նովայի և Շերամի, Խաչատուր Ավետիսյանի, Ալեքսանդր Հեքիմյանի  հեղինակած երգերը կատարեցին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, դոցենտ Անահիտ Գրիգորյանը, քանոնահար, ուսուցչուհի Ալվարդ Բադալյանը, տափերականցի երիտասարդ կատարողներ Լիանա Բարֆյանն ու Կարինե Ազիզյանը: Մենակատարումով հանդես եկան դուդուկահար Արթուր Մանուկյանը, քանոնահար Ալվարդ Բադալյանը և քամանչահար Հ Գրիգորյանը:

Իր խոսքում Տափերականի գյուղապետ Միհրան Մանասերյանը շնորհակալություն հայտնեց համույթին, նրա գեղարվեստական ղեկավար Ավետիս Մուրադյանին այս գեղեցիկ տոնը նվիրելու համար և հույս հայտնեց, որ  երգի այսպիսի տոները կլինեն ավանդական: Իսկ փոխմարզպետ Սամվել Մինասյանը, նորանոր հաջողություններ մաղթելով համույթին, խոստացավ ամեն կերպ աջակցել նրանց գործունեությանը:

,,Երաժշտությունը պետք է կրակ վառի մարդկային սրտերում,,,-ասել է կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը: Համոզված ենք, որ հրավիրյալները իրենց սրտում տարան հայ երգարվեստի մեծ նվիրյալների վառած կայծերը:

Համերգի նկարները դիտեք ԱՅՍՏԵՂ: