ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Բախշի Ասատրյան-Մարդ` վեհ է հնչում PDF Печать E-mail

Ընդամենը մի քանի օր առաջ պատիվ ունեինք մայիսյան տոների և ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի վետերան, Տափերականի հարգարժան բնակիչ Բախշի Խաչատուրի Ասատրյանին: Իսկ այսօր` 11.05.2012թ., ցավով տեղեկացանք հարգարժան անձնավորության վախճանի մասին:

Բախշի Խաչատուրի Ասատրյանը ծնվել է 1924թ. Նախիջևանի Ինքնավար Մարզի Աբրավանիսի շրջանում: 1934թ., մոր մահից հետո, հոր հետ տեղափոխվել է Երևան, այնտեղից էլ` Վեդու շրջանի Դաշլու գյուղ: Սովորել է Վեդու դպրոցում և միաժամանակ աշխատել Դաշլու գյուղում որպես գառնարած: Աշխատել է նաև որպես հաշվային աշխատող, կինոմեխանիկ,-ադմինիստրատոր:

1942թ. զորակոչվել է խորհրդային բանակ, ավարտել է ռազմական ուսումնարանը` սերժանտի կոչումով: Որպես տանկիստ 1944թ. մասնակցել է Լենինգրադյան ռազմաճակատում մղվող մարտերին, վիրավորվել է, ստացել այրվածքներ: Բուժվելուց հետո որպես հրետանավոր ուկրանինական ռազմաճակատներում մասնակցել է մարտերին, մասնակցել է Քիշինևի համար մղվող մարտերին, 13-րդ դիվիզիայի կազմում` Լեհաստանի և Հունգարիայի ազատագրմանը: Պատերազմը ավարտել է Հունգարիայում: Պարգևատրվել է ,,Հայրենական պատերազմի I աստիճանի,, շքանշաններով, ,,Կարմիր աստղ,, շքանշանով, ,,Արիության համար,,մեդալով և հոբելյանական մեդալներով:

Պատերազմի ավարտից հետո աշխատել է Արարատի շրջանի մի շարք ձեռնարկություններում, Կիրովի անվան սովխոզում որպես գլխավոր հաշվապահ: Անբասիր աշխատանքով վաստակել է ղեկավարության և հասարակության սերն ու համակրանքը, ղեկավարության կողմից պարգևատրվել է մի շարք պարգևներով:

Տափերականի գյուղապետ Մ. Մանասերյանը, գյուղապետարանի աշխատակազմը և գյուղի ողջ հասարակությունը ցավակցում է հարգարժան Բախշի Ասատրյանի ընտանիքին, հարազատներին համայնքի Հայրենական մեծ պատերազմի վերջին վետերանի մահվան կապակցությամբ: Թող համագյուղացիների հարգանքն ու օրհնությունը ուղեկից լինեն Բախշի Ասատրյանին հավիտենական կյանքում:

ԲԱԽՇԻ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆԸ

ԲԱԽՇԻ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԸ